ՊԵԿ փոխնախագահին և ՊԵԿ ևս 2 աշխատակցի տեսել են խաղատանը․ Hraparak.am
Hrakarak.am-ը գրում է, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին և ՊԵԿ ևս երկու աշխատակցի տեսել են խաղատանը։ ՊԵԿ աշխատակիցներից մեկը ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը՝ «Զվարթնոց» մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, կայքի տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։
Կայքը նշում է, որ լուսանկարը ամռանն է արվել, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Աղբյուրը ենթադրում է, որ սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։
Լուսանկարի վերաբերյալ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ անձամբ Ռաֆիկ Մաշադյանից, ով, լսելով հարցը, նախ սկսել է հերքել, թե նման բան չի կարող լինել։ Հետո, երբ ասել են, որ լուսանկարում ինքն է՝ խաղասեղանի մոտ նստած, հունից դուրս է եկել և խախտել կոռեկտության սահմանները։ «Ես չգիտեմ՝ ինչ նկար ա հայտնվել ձեր մոտ, ես նորից եմ ասում՝ բացառված ա, նման բան չի կարա լինի»,-ասաց նա։
Երբ լրագրողն ասել է, որ կարծես թե ամռան լուսանկար է և Հայաստանից դուրս, ՊԵԿ փոխնախագահը սկսեց է զայրանալ, սպառնալից տոնով խոսել․ «Ուրեմն, լսի քեզ ինչ եմ ասում, պարոն Վահե Մակարյան, Դուք արդեն փորձեր եք անում վարկաբեկելու կամ իմ անձնական կյանքի մեջ եք մտնում, ինչ ուզում ես հրապարակի, ուրեմն, քեզ զգուշացնում եմ․․․Արա, լսի քեզ ինչ եմ ասում, ընդհանրապես էլ ինձ չզանգես, ինչ ուզում ես հրապարակի»,- ձայնը բարձրացրել է Մաշադյանը՝ կորցնելով ինքնատիրապետումը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










