Ճապոնիայում շարունակում է մոլեգնել թռչնագրիպը. կոչնչացվի ևս 840 000 հավ

09:45 • 02.02.21

Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում, թռչնագրիպի բռնկման պատճառով, որոշվել է ոչնչացնել մոտ 840 000 հավ այն ֆերմայում, որտեղ վարակի բռնկում կա: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով ճապոնական Kyodo հրատարակությանը:

«Երկուշաբթի թռչնաֆաբրիկաներից մեկում հայտնաբերվել է 13 սատկած հավ. Անալիզները  թռչնագրիպի առկայություն են ցույց տվել»,-գրում է հրատարակությունը:

Նշվում է, որ Իբարակին  Ճապոնիայի 17-րդ պրեֆեկտուրան է, որտեղ այս ձմռանը հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս: Երկրի իշխանություններն հիվանդության բռնկումը արդեն անվանել են ռեկորդային՝ վարակի օջախների և մորթված թռչունների քանակով: Հիվանդության առաջին դեպքի մասին հայտնի է դարձել 2020 թվականի նոյեմբերին: Մինչ օրս երկրի 40 տնտեսություններում ոչնչացվել է ավելի քան 6 միլիոն հավ: