Մյանմարում զինվորականներն ազատ են արձակել ձերբակալված պաշտոնյաների մեծ մասին. «Սինխուա»
Մյանմարի շրջանների՝ զինվորականների կողմից ձերբակալված գլխավոր նախարարների (ղեկավարների) մեծ մասն ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով իր աղբյուրին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրի համաձայն՝ բանակը թույլ է տվել երեքշաբթի առավոտյան կալանքից ազատել իշխող կուսակցությունից բերման ենթարկված նահանգների ղեկավարներին և խորհրդարանի անդամներին:
«Հնարավոր է վերադասավորումներ տեղի ունենան գլխավոր նախարարների շարքերում և այդ պաշտոններում նշանակվեն որակավորված մարդիկ»,-ասել է նա գործակալության հետ զրույցի ժամանակ:
Նախօրեին հաղորդվել էր, որ Մյանմարում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Մյանմարի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:Հիշեցնենք, որ Մյանմարի ռազմական իշխանություններն, ընդհանուր առմամբ, ձերբակալել են մի քանի հարյուր մարդու:










