«Սա միջամտություն է ՌԴ ներքին գործերին և Արևմուտքի կողմից մեր երկրին զսպելու փորձ». Նավալնիի դատաքննությանը մասնակցելու համար Մոսկվա են ժամանել 13 երկրի ներկայացուցիչներ

17:05 • 02.02.21

13 երկրի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքային դատարանում են, որտեղ տեղի է ունենում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով դատական նիստը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Նշվում է՝ դատարանի տարածքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Կանադայի, Լատվիայի, Լեհաստանի և Նորվեգիայի ներկայացուցիչները: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կրեմլն ու Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել էին օտարերկրյա դիվանագետների ժամանումը երկիր՝ Նավալնիի գործի քննությանը ներկա լինելու նպատակով:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Նավալնիի գործով դատավարությանն օտարերկրյա դիվանագետների ներկայությունը միջամտություն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին և Արևմուտքի կողմից Ռուսաստանին զսպելու փորձ է: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանելուն պես: Ընդդիմադիր գործիչն ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին: