Հզոր ձյունամրրիկի պատճառով Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

09:35 • 02.02.21

Հզոր ձյունամրրիկը հարվածել է ԱՄՆ արևելյան ափերին ու պատճառ դարձել մի շարք չվերթների հետաձգման ու հակակորոնավիրուսային կետերի փակման, հայտնում է BBC-ն:

Ձյունամրրիկի պատճառով Նյու Յորքում և Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարվել: Մասնավորապես, փակվել են հանրային դպրոցները, սահմանափակվել է երթևեկությունը:

Ըստ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումների՝ սպասվում է քամու ուժգնացում մինչև 80 կմ/ժ արագությամբ:

Նշվում է՝ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի մի մասում արդեն իսկ տեղացել է 48 սմ, իսկ Նյու Յորքում ՝ 43 սմ ձյուն: