Գազայի հատվածում Իսրայելի բանակի անօդաչու Է ընկել
Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել Է Գազայի հատվածի տարածքում իր անօդաչու թռչող սարքի կործանման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օպերատիվ գործունեության ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք Է ընկել Գազայի հատվածի հարավային մասում: Տվյալների արտահոսի ռիսկը բացակայում Է»,- ասված Է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Փետրվարի 2-ին ավելի վաղ Գազայի հատածում իսրայելական անօդաչուի կործանման մասին հայտնել Է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը կործանվել Է Խան Յունիս քաղաքից ոչ հեռու, որը գտնվում Է Պեղեստինի միջատարածքի հարավում:










