Ավելի քան 15 մլրդ դոլար. Pfizer-ը հայտնել է՝ որքան շահույթ է ակնկալում ստանալ 2021-ին հակակորոնավիրուսային պատվաստանյութի վաճառքից
Pfizer Inc.-ն այսօր հայտարարել է, որ 2021 թվականին, ըստ նախնական կանխատեսումների, ավելի քան 15 միլիարդ ԱՄՆ դոլար կվաստակի՝ հակակորոնավիրուսային պատվանյութերի վաճառքի հաշվին: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ ընթացիկ տարվաում ընկերության եկամուտը կտատանվի 59,4-61,4 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմաններում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն էր տվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառմանը, որը մշակել են Pfizer և BioNTech ընկերությունները։ ԱՀԿ մասնագետները հաստատել էին, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է անվտանգության և արդյունավետության բոլոր պարտադիր պարամետրերին։










