ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենքի վաճառքը տարածաշրջանում. Զարիֆ
ԱՄՆ-ն պետք է նվազեցնի զենքի վաճառքը տարածաշրջանում և դադարեցնի երեխաների կոտորածը Եմենում: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը պետք է նաև վերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին:
«Միջուկային գործարքը կնքվել է այն հիմքով, որի շուրջ համաձայնության են եկել: Այդ է գործարքը, որը կնքվել է: Միացյալ Նահանգները պետք է ընդունի դա: Մենք որոշել ենք չհամաձայնել որոշ գործողությունների ոչ այն պատճառով, որ անտեսում ենք դրանք, այլ այն պատճառով, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստ չէին անել այն, ինչ անհրաժեշտ էր: Պատրաստվում է արդյո՞ք ԱՄՆ-ն դադարեցնել զենքի վաճառքը տարածաշրջանին»,- ասել է Զարիֆը:
«Եթե ԱՄՆ-ն ուզում է խոսել մեր պաշտպանության մասին… արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է նվազեցնել հարյուրավոր միլիարդ դոլարների զենքի վաճառքը մեր տարածաշրջանում: Արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է դադարեցնել երեխաների կոտորածը Եմենում, եթե ցանկանում է խոսել Եմենում տիրող իրավիճակի մասին»,- հավելել է իրանցի նախարարը:










