Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից՝ ոչնչացնելով առնվազն 56 բնակելի տուն (լուսանկարներ)

12:31 • 03.02.21

Ավստրալիայի Պերթ քաղաքից հյուսիս-արևելք մոլեգնող անտառային հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից՝ ոչնչացնելով առնվազն 56 բնակելի տուն և սպառնում է ավելի մեծ վնասներ հասցնել, հաղորդում է Times of India-ն։

7000 հեկտար մակերեսով տարածված կրակը սկսվել է երկուշաբթի և ամբողջ գիշեր մոլեգնել Վուրոլու քաղաքի մոտ։

Շրջանի հրշեջ և արտակարգ ծառայության դեպարտամենտում մարդկանց կոչ են արել զգոնություն ցուցաբերել և անհրաժեշտության դեպքում լքել իրենց տները, «քանի որ անտառային հրդեհն անկանխատեսելի է, իսկ եղանակային պայմաններն արագորեն փոխվում են»։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նշվում է, որ մոտ 250 հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ:

56 homes lost, more threatened in Australian wildfire | World |  theindependent.com56 homes lost, more threatened in Australian wildfire56 homes lost, more threatened in Australian wildfire | World |  newsadvance.com