Մեծ Բրիտանիայում Covid-19-ից մահացել է 100-ամյա վետերանը, որը հիվանդանոցների համար 40 մլն դոլար էր հավաքել (լուսանկարներ)

09:39 • 03.02.21

Մեծ Բրիտանիայում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Թոմ Մուրը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 32,8 մլն ֆունտ (40 մլն դոլար) էր հավաքել բրիտանական հիվանդանոցների համար, հաղորդում է Fox News-ը։

Վետերանի մոտ մեկ շաբաթ առաջ Covid-19 էր հայտնաբերվել․ օրերս թոքաբորբի ախտորոշմամբ նրան տեղափոխել էին անգլիական Բեդֆորդ քաղաքի հիվանդանոցներից մեկը:

Ամռանը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ասպետի կոչում էր շնորհել Թոմ Մուրին։ Մեծ Բրիտանիայի բարձրագույն պետական պարգևներից մեկի՝ ասպետի կոչման հանձման արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով Վինձորի ամրոցում տեղի էր ունեցել բաց երկնքի տակ։

Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր։ Նա մասնակցել է երկրի առողջապահության ազգային ծառայության համար դրամահավաքի ակցիային։ Ակցիայով հետաքրքրվել են լրատվամիջոցները, և Մուրը դարձել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշը:

The Queen, 94, chatted animatedly with Sir Tom and his family at the unprecedented personal ceremony held at Windsor CastleSir Tom laughed and joked with onlookers after the knighthood ceremony held in his honourSecond World War veteran and NHS fundraiser Tom Moore is to be knighted, Downing Street has announced