Քաղաքացիները բողոքի ակցիա արեցին ԱԺ-ի դիմաց. ոստիկանները բերման ենթարկեցին նրանցից մի քանիսին (տեսանյութ)

10:10 • 03.02.21

11։42

Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հայտարարեց՝ երթով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ, ոստիկանությանը խնդրում ենք ապահովել երթի անվտանգությունը:

Ինչից հետո ակցիայի մասնակիցները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով երթով շարժվում են Հանրապետության հրապարակ:

10։53

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել մեկ քաղաքացի: Բերման ենթարկելու պատճառը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն է:

Նշենք, որ ԱԺ դիմաց են բերվել մեծաթիվ ոստիկանական ուժեր: Ոստիկանների թիվն ակցիայի մասնակիցներից ավելի է:

Նշենք, որ քաղաքացիները պահանջում են ԱԺ-ից զբաղվել երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներով՝ գերիների, բանակաշինության և այլ խնդիրներով, ոչ թե ստեղծել «կալանքի դատարաններ»:



10։10

Քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ մուտքի մոտ։ Նրանք նշում են, որ իշխող մեծամասնությունը չի ներկայացնում Հայաստանի շահերը, բացի դա՝ եկել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին հիշեցնելու, որ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է, այլ ոչ Միլի Մեջլիսի, հետևաբար իր հայտարարությունները պետք է բխեն ՀՀ շահերից։

Հիշեցնենք, որ պատգամավոր Անուշ Բեղլոյանը թուրքերի, ադրբեջանցիների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ ասել էր՝ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք»։