«Տեսնում ենք՝ ինչպես է քաղաքական իմպոտենտը, երկիրը կապիտուլյացիայի հասցրած դավաճան գիժը ոստիկանների միջոցով պահում իշխանությունը»․ Բաբկեն Հարությունյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
12։39
Այստեղ նույնպես արձանագրում ենք, որ կանգնած են տասնյակ ոստիկաններ, ու այս ոստիկաներն այսօր այս շենքը, չգիտես ինչու, պաշտպանում են մեզնից: Այս մասին կառավարության դիմաց հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ երբ այս Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, ու այստեղ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում, ասում էր՝ քաղաքացիների դուռն է, կուզեն կհավաքվեն, կուզեն կջարդեն:
«Մենք այդ դուռը չենք ջարդում, բայց տեսնում ենք, թե այս շենքում նստած քաղաքական իմպոտենտը, երկիրը կապիտուլյացիայի հասցրած դավաճան գիժն ինչպես է ոստիկանների միջոցով պահում իշխանությունը: Վստահ եղեք՝ նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնելու, վաղն էլ այս դատարանները, որ ուզում են ստեղծել, հատուկ այդ նպատակով են ստեղծում, որ գան ու այստեղ կանգնած ձեզնից յուրաքանչյուրին կալանավորեն ու տանեն նստեցնեն»,- հայտարարեց նա:
11։57
ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները երթով հասան Հանրապետության հրապարակ:
Կառավարության շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք ամբողջությամբ փակել են, պատ են կազմել՝ փակելով կառավարության շենքի մուտքը:
Երթի մասնակիցները «Առանց Նիկոլի Հայաստան» վանկարկումներով հասան կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ ԱԺ-ի դիմաց քաղաքացիները ակցիա էին իրականացնում՝ ի նշան բողոքի ԱԺ արտահերթ նիստի դեմ: Նրանք նշում էին, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կանք, իսկ ԱԺ-ն ցանկանում է «կալանքի դատարաններ» ստեղծել ընդդիմադիրների դեմ՝ այլախոհներին ձերբակալելու համար:
Նշենք նաև, որ ակցիայի ընթացքում քաղաքացիներն իրենց դժգոհությունն արտահայտեցին իմքայլական պատգամավորներ Անուշ Բեղլոյանի և Արթուր Մանուկյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանն առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել էր. «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը,. պետք է առաջ նայել», իսկ Արթուր Մանուկյանը կասկածի տակ էր դրել Կարսի հայկական լինելու հանգամանքը:
Քաղաքացիները գոմաղբ և ուսապարկեր էին նետել ԱԺ բակ, ինչից հետո ոստիկանները բերման էին ենթարկել նրանցից մի քանիսին։










