Նավալնիին ազատազրկելու որոշումից հետո նրա աջակիցները Մոսկվայի մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները տասնյակ ցուցարարների ձերբակալել են (ֆոտոշարք)

01:08 • 03.02.21

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ են փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը, հաղորդում է ТАСС-ը:

РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:

Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը:

Ցուցարարներ են ձերբակալվել նաև Մոսկվայի մի շարք այլ փողոցներից: