Մարգարիտա Սիմոնյանն աշխատանքի է հրավիրել Զելենսկիի որոշմամբ օրերս փակված ուկրաինական ընդդիմադիր հեռուստաալիքների աշխատակիցներին

17:00 • 04.02.21

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ուկրաինական ընդդիմադիր հեռուստաալիքների աշխատակիցներին, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել, աշխատանք է առաջարկել, գրում է EADaily-ն։

«Աշխատանք եմ առաջարկում օրերս դեմոկրատ Զելենսկիի կողմից փակված ուկրաինական հեռուստաալիքների աշխատակիցներին »,-գրել է նա իր Telegram-ալիքում:

Գրառման մեջ նշվում է, որ առաջարկը վերաբերում է ոլորտի այն բոլոր աշխատակիցներին, որոնք «հոգնել են տարբեր աղբամաններում աշխատել են իրենց երկրի դեմ»։

Նա նաև նշել է էլեկտրոնային հասցե՝ հավելելով․ «Մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել «112 Ուկրաինա», ZIK և NewsOne հեռուստաալիքների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

Ավելի ուշ ուկրաինական պետության ղեկավարն իր գործողություններն անվանել է «ճշմարտության համար պայքար» և հայտարարել, որ Ուկրաինան այդ կերպ «վճռականորեն պաշտպանում է խոսքի ազատությունը»։

Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ։