Իսրայելական բանակը Սիրիայի հարավում կատարած հարձակումից հետո մարտական պատրաստության է բերվել. Mehr

17:48 • 04.02.21

Իսրայելի բանակը հինգշաբթի առավոտյան` Սիրիայի հարավում իր կողմից իրականացված զանգվածային օդային հարվածներից հետո մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է ուղարկել Սիրիայի գրավյալ Գոլանի բարձունքներ և Լիբանանի հարավային սահմանների մոտ: Այս մասին տեղեկացնում է պարսկական Mehr գործակալությունը:

Սոցցանցերում տեղադրված նկարները ցույց են տալիս իսրայելական ռազմական տեխնիկայի շարասյունը, որը շարժվում է դեպի Պաղեստինի հյուսիսային ճակատ:

Իսրայելը չորեքշաբթի ուշ երեկոյան օդային հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ պատճառելով միայն նյութական վնաս:

Սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայի հարավում որսացել  և ոչնչացրել են իսրայելական հրթիռները: