Դա վաստակած կարգավիճակ է. ԿԳՄՍ նախարարն առաջարկում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ
Բուհերի ինքնավարությունն սկսում, ավարտվում և գործում է բուհի կանոնադրությունով: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ասաց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը:
«Իմ խորին համոզմամբ՝ կառավարիչին պետք որոշի հիմնադիրը, հիմնադրի առաջ պատասխանատու է բուհի ռեկտորը, ինչպե՞ս եք պատկերացնում ուսանողի առաջ բուհի ռեկտորը հաշվետու է, այստեղ շահերի բախում կա, նույնը դասախոսը»,-ասաց նա և նշեց, որ բուհական համակարգի համար լավագույն վիճակը չէ, բայց բուհը հարյուրամյա պատմություն ունի, այսօր չի ստեղծվել:
Նա լրջագույն հարց է համարում գիտության ֆինանսավորումը և խնդրեց քննարկել հարցը, հնարավորության դեպքում ֆինանսավորումը տեղ գտնի օրենքում և 4 տոկոս մեծացվի:
«Գաղտնիք չէ, որ բուհական, գիտական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է»,-ասաց նախարարը նշեց, որ անընդունելի է, որ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր:
«Օրենքում առանձին հոդվածով ձևակերպված է միտք, որ ԵՊՀ-ն բացառիկ կրթական-մշակութային արժեք է, ԵՊՀ-ն ԵՊՀ է»,- ասաց նա և նշեց, որ ԵՊՀ-ի «բեռը» խնդիրները այլ են: Նա նաև ասաց, որ առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչի մասին ինքը նախկինում ևս բարձրաձայնել էր: «Այսօր ունենք բացառիկ հնարավորություն ֆիքսելու այդ միտքը, դա շատ կարևոր է և վաստակած կարգավիճակ կարելի է ԵՊՀ-ին տրամադրել, որը չի տեղավորվում ստանդարտի մեջ»,-է»,ասաց նա:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից:










