Հնդկաստանում հրապարակավ այրել են Թունբերգի և Ռիհաննայի լուսանկարները` նախազգուշացնելով «չխառնվել Հնդկաստանի ներքին գործերին» (լուսանկարներ)

17:22 • 05.02.21

Հնդկաստանի Դելի քաղաքում հակացույցի մասնակիցներն այրել են շվեդ բնապահպան Գրետա Թունբերգի լուսանկարով խամաճիկը՝ Twitter-ում հնդիկ ֆերմերների ցույցերին անդրադառնալու և նրանց աջակցելու համար, հաղորդում է The Guardian-ը։

Նշվում է, որ մարդկանց բազմությունը հավաքվել է Դելիում՝ ի նշան հայտնի մարդկանց, այդ թվում՝ Թունբերգի և փոփ երգչուհի Ռիհաննայի դեմ բողոքի, որոնք, նրանց խոսքով, Հնդկաստանում ֆորմերների ցույցերի ֆոնին «տրամադրություն են բորբոքել»։

Հակացույցերի ընթացքում հրկիզել են Թունբերգի և Ռիհաննայի լուսանկարներով խամաճիկները՝ նախազգուշացնելով «չխառնվել Հնդկաստանի ներքին գործերին»։

Նշվում է, որ Թունբերգը, որը Twitter-ում հնդիկ ֆերմերներին աջակցելու եղանակների, օրինակ՝ հեշթեգերի, խնդրագրերի ցանկ էր ներկայացրել, երկրի ոստիկանության կողմից մեղադրվում է «Հնդկաստանի դեմ միջազգային հանցավոր դավադրության համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը Ռիհաննային, Թունբերգին, ամերիկացի իրավաբան և ակտիվիստ Մինա Հարիսին՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի զարմուհուն, քննադատել է երկրում շաբաթներ շարունակ բարեփոխումների դեմ բողոքող հնդիկ ֆերմերների ցույցերին անդրադառնալու, «անարժանահավատ և անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու համար»

«Ինչո՞ւ մենք չենք խոսում այս մասին»,- օրերս սոցցանցերում գրել էր Ռիհաննան՝ կից հրապարակելով Հնդկաստանում ընթացող ցույցերից լուսանկար։

Ցույցերի առնչությամբ Twitter-ում գրառում էր կատարել նաև Թունբերգը․ «Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ ֆերմերներին»։

«Նախքան մեկնաբանություններ հնչեցնելը, մենք կոչ ենք անում ճշտել փաստերը»,- ասված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Նշենք, որ Հնդկաստանում շաբաթներ շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ․ տասնյակ հազարավոր ֆերմերներ զայրացած են և կարծում են, որ նոր ընդունված օրենքները ձեռնտու են խոշոր մասնավոր գնորդներին՝ ի հաշիվ արտադրողների: Նրանք ավելի քան երկու ամիս բողոքի ակցիա են անում մայրաքաղաք Նյու Դելիի մատույցներում։ 

A tweet by Greta Thunberg has led to the launch of a criminal conspiracy probe into a 'toolkit' for supporters of Indian farmers protesting against controversial agricultural reforms. Pictured: Hindu protesters burn an effigy of Thunberg in New Delhi on ThursdayOn Tuesday the teenage climate activist Greta Thunberg shared, then promptly deleted, a Google document containing advice on how to amplify farmer's voices and raise attention to the protests, which have been ongoing since November. The toolkit included sample social media posts and advice for what a 'Celebrity/Influential Person' could tweet to show their support. Pictured: Protesters burn an effigy of Thunberg in New DelhiTips in the toolkit included retweeting a recent post by Barbadian musician Rihanna that prompted outrage in India and was described as 'irresponsible' by Indian officials. Pictured: Rihanna's effigy is burned alongside Thunberg's in New Delhi on ThursdayThunberg, 18, posted then deleted a Google document with advice on how to amplify the voices of protesting Indian farmers