Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի և նմանօրինակ պահվածքը իրավունքի խախտում է. «Մեդիա պաշտպանը»՝ Վ. Հարությունյանի՝ լրագրողի հարցերն անպատասխան թողնելու մասին

16:24 • 05.02.21

ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ միջանցքում անպատասխան է թողել լրագրողների հարցերը։ Նույն ընթացքում նախարարի թիկնապահը փորձում է գնահատական հնչեցնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հասցեին՝ ասելով, որ լրագրողները խանգարում են և իրենց ճիշտ չեն պահում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը վերոնշյալի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարում թիկնապաի նման մոտեցումը։ Հանրությանը հուզող հարցերը, պետք է իրենց պատասխանը ստանան։ Քաղաքացին ինֆորմացիա ստանալու իրավունք ունի և նմանօրինակ պահվածքը խախտում է քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Վաղարշակ Հարությունյանին, որպեսզի վերջինս միջոցնեռ ձեռնարկի, որ հետագայում նմանօրինակ դեպքերը բացառվեն և թիկնապահները չփորձեն գնահատական հնչեցնել լրատվականների և լրագրողների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։