Զինված հարձակում՝ «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար. բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան. shamshyan.com

18:23 • 05.02.21

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան  64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Տղամարդը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։