Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի շահերին հակասող քայլերն անհետևանք չեն մնալու, բայց պետք է բանակցեն Մոսկվայի հետ այն հարցերում, որոնց դեպքում դա ձեռնտու է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված քայլերն անհետևանք չեն մնալու, հաղորդում է ТАСС-ը:
«Ավարտին են մոտեցել այն ժամանակները, երբ ԱՄՆ-ը զիջումների էր գնում Ռուսաստանի ագրեսիվ քայլերին ի պատասխան՝ մեր ընտրություններին միջամտելուց ու կիբերհարձակումներից մինչև իրենց քաղաքացիների թունավորումներ: Մենք չեն տատանվի նման դեպքերում Ռուսաստանի համար հետևանքները մեծացնելու և մեր կենսական շահերը, մեր ժողովրդին պաշտպանելու հարցում»,- հայտարարել է Բայդենը:
Բայդենն ասել է նաև, որ Ռուսաստանի հետ պետք է բանակցային սեղանի շուրջ նստել այն հարցերում, որոնց դեպքում դա ձեռնտու է, և առաջ մղել այդ կերպ ԱՄՆ-ի շահերը:
«Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման համաձայնագիրը հինգ տարով, որպեսզի պահպանվի միջուկային անվտանգությունն ապահովելու նպատակով երկու երկրների միջև գոյություն ունեցող միակ համաձայնագիրը»,- նշել է ԱՄՆ նախագահը:










