Բրազիլիայում համավարակի բռնկումից ի վեր շուրջ 229 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

03:43 • 05.02.21

Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 9 396 293-ի, հաղորդում է RT-ն:

Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 56 873 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 228 795 մարդ, վերջին մեկ օրում՝ 1232-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 միլիոնին:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: