Եգիպտոսում հարսնացուն հարսանիքից մի քանի ժամ առաջ մահացել է

10:18 • 05.02.21

Եգիպտոսում հարսնացուն հարսանիքից մի քանի ժամ առաջ մահացել է սրտի կաթվածից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալությունը՝  հղում տալով եգիպտական Youm7 թերթին:

Դեպքը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Բենի Սուեյֆ նահանգում:

Ըստ թերթի հայտնած տեղեկությունների, հարազատները 28-ամյա աղջկան գտել են իր սենյակում անգիտակից վիճակում: Հաղորդվում է, որ նա երկար ժամանակ դուրս չի եկել սենյակից և չի պատասխանել դռան թակոցին, ինչի համար էլ ընտանիքը ստիպված է եղել կոտրել դուռը:

Բժշկի եզրակացության համաձայն` աղջիկը մահացել է սրտի կաթվածից: