Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵՄ անվտանգային քաղաքականության ու արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի ԵՄ անվտանգային քաղաքականության ու արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ, որը եռօրյա այցով Մոսկվայում է, հաղորդում է ТАСС-ը:
Վերջին անգամ ԵՄ անվտանգային քաղաքականության ու արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչը Մոսվկա էր այցելել 4 տարի առաջ՝ 2017 թ.-ին, երբ այդ պաշտոնը Ֆեդերիկա Մոգերինին էր զբաղեցնում:
Բոլերը Ռուսաստան այցելելու մտադրության մասին դեռ 2020 թ. սկզբին էր հայտարարել: Այդ ժամանակ նախատեսվում էր նախ լինեմ Կիևում, ապա ուղևորվել Մոսկվա, բայց այցը չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Բորելը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստան այցն անհրաժեշտ է առավել քան երբևէ:










