Ճապոնիայում փետրվարի 15-ից թույլատրվելու է ամերիկյան «Pfizer» ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի գործածումը. ТАСС

06:41 • 05.02.21

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նախատեսում է փետրվարի 15-ին արտոնել ամերիկյան «Pfizer» ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի գործածումը երկրի տարածքում, հաղորդում է ТАСС-ը:

Սա լինելու է Ճապոնիայում արտոնվող առաջին պատվաստանյութը:

Պատվաստանյութի կիրառումը թույլատրելու վերաբերյալ հայտարարելու է Ճապոնիայի վարչապետ Նորիհիսա Թամուրան:

Պատվաստումները երկրում մի քանի փուլով են իրականացվելու: Առաջին հերթին պատվաստվելու են մոտ 4 միլիոնի հասնող բուժաշխատողներն ու սոցիալական աշխատողները, որոնք առավել շատ են շփվում վարակակիրների հետ: Երկրորդ փուլում կպատվաստվի 65 տարեկանից բարձր մոտ 36 միլիոն մարդ, երրորդ փուլում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող շուրջ 8.2 բնակիչներ: