«Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել են մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ

17:02 • 05.02.21

Փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, նկատելով  շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը: Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 և մեթադոն տեսակի 24 դեղահաբ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: