Առանց Ռուսաստանի հետ երկխոսելու Եվրոպայում խաղաղություն և կայունություն ապահովել հնարավոր չէ. Մակրոն

01:44 • 05.02.21

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ համապարփակ երկխոսություն սկսելը միջազգային կայունության ապահովման ուղղությամբ, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը «Ատլանտյան խորհուրդ» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը, հաղորդում է ТАСС-ը:

«Առանց երկխոսության հնարավոր չէ կայունություն ապահովել, այդ իսկ պատճառով պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը Եվրոպայի մաս է կազմում, այդ թվում՝ պատմության ու աշխարհագրության տեսանկյունից:

«Մենք ընդհանուր պատմություն, գրականություն, մշակույթ ունենք, և պետք է հաշվի առնենք դա: երկրորդ հանգամանքն աշխարհագրությունն է. հնարավոր չէ Եվրոպայում խաղաղություն պահպանել, եթե հնարավորություններ չլինեն բանակցելու Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը: