ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

02:23 • 05.02.21

Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի հետ, տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Դեսպան ներսեսյանը Միքսին շնորհավորել է պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք մաղթել նրան:

Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, քննարկել տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության վերաբերյալ հարցեր:

Գրեգորի Միքսը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև ու կայուն կարգավորման հասնելու նպատակով: