Երբ ոստիկանությունը մաքրենք անգրագետներից, Նիկոլ Փաշինյանը, որպես «դուխով տղա» չի կարողանա այլևս թաքնվել ոստիկանության հետևում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

14:14 • 05.02.21

 

Ես միշտ հարգանք եմ տածել իրավապահ մարմինների նկատմամբ, բայց վերջին շրջանում ոստիկանության գործողութjունները ստիպում են նահանջել այդ հարգանքից. ամենավայրագ ձևով անհամաչափ միջամտություն ունենալ քաղաքացիների կողմից իրականացվող խաղաղ հավաքներին ուղղակի անթույլատրելի է իրեն իրավական և ժողվորդավարական հռչակած պետության համար: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ Ոստիկանությունը պետք է մաքրել անկիրթ մարդկանցից: «Ոստիկանական համակարգում սովետական միությունից եկել է պետի պաշտամունքի ինստիտուտը: Երեկ չէ, առաջին օրը ԱԺ դարպասների մոտով անցնում եմ, 2 ստրկամիտ համազգեստավոր երկու աղջկա են կանգնացրել: Աղջիկներից մեկը ցուցանակը մի տեղից հանել էր, մյուս տեղն էր դրել, դրա համար նրան հետապնդում էին: Ասում եմ՝ տղա ջան, ի՞նչ է կատարվել, ասում է՝ մեզ հանձնարարել են նման դեպքերի հանդեպ ուշադիր լինել: Դու երդվել ես ոստիկանության շարքերն անցնելուց Նիկոլ Փաշինյանի՞ն ծառեյես, թե՞ ՀՀ շահերին»,- պատմեց Պետրոսյանը:

«Երբ մենք ոստիկանությունը մաքրենք անգրագետներից ու ստրկամիտներից, Նիկոլ Փաշինյանը, որպես «դուխով տղա», այլևս չի կարող էլ թաքնվել ոստիկանության հետևում, որովհետև ոստիկանությունը կասի՝ մենք պաշտպանում ենք պետական ինստիտուտները, ՀՀ Սահմանադրությունը և առաջին հերթին՝ ՀՀ ժողովրդի և ՀՀ շահերը»,- շեշտեց նա:

Գևորգյանը ընդգծեց՝ այսօր Հայաստանի գլխավոր հանցագործը՝ Նիկոլ Փաշինյանը, պետական դավաճանը, ազատության մեջ է, իր ընտանիքն էլ ազատ ման է գալիս այստեղ այնտեղ, իսկ մարդկանց ազատ հավաքին մասնակցելու համար տանում են ոստիկանության բաժիններ. «Ինչի՞ համար, ո՞վ է տալու այս ամեն ինչի պատասխանը: Ինքը ահավոր վախեցած է, որովհետև միշտ ակնհայտ վախի մեջ գտնվող անձն է անցեզուր շարժումներ անում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: