ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Լավրովի հետ, քննարկել սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր համաձայնություններ ձեռք բերելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել սպառազինությունների վերահսկման ուղղությամբ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցը, որոնք կներառեն նաև Չինաստանը, հաղորդում է ТАСС-ը:
Բլինքենը նաև շեշտել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացիներին՝ Փոլ Ուիլանի և Թրեվոր Ռիդայի ազատ արձակման խնդիրը:
«ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Բայդենի վճռականությունը պաշտպանելու ԱՄՆ քաղաքացիներին ու հստակորեն պաշտպանելու Միացյալ Նահանգների շահերը Ռուսաստանի քայլերին ի պատասխան, որոնք վնաս են հասցնում մեզ ու մեր դաշնակիցներին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Բլինքնը նաև անդրադարձել է Վրաստանի, Ուկրանիայի շուրջ առկա իրավիճակներին, Ալեքսեյ Նավալնիի խնդրին, ինչպես նաև՝ ԱՄՆ դաշնային կառավարության համակարգչային ցանցի վրա հարձակումներին:










