ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է Անկարայի հայտարարությունները, թե Միացյալ Նահանգները մասնակցություն է ունեցել Թուրքիայում 2016 թ-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձին

04:45 • 05.02.21

ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է թուրքական կողմի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ը մասնակցություն է ունեցել 2016 թ. հուլիսին Թուրքիայիում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձին:

«ԱՄՆ-ը որևէ մասնակցություն չի ունեցել 2016 թ. Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձին և խստորեն դատապարտել է այն: Թուրքիայի պաշտոնյաների կողմից հակառակի մասին արված վերջին հայտարարություններն ամբողջությամբ կեղծ են: Անկարայի հայտարարությունները, թե Վաշինգտոնը ներգրավված է եղել 2016 թ. Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձին, չեն համապատասխանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի կարգավիճակին»,- նշված է Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիայի ներքին գործերի նախարարն ԱՄՆ-ին մեղադրել էր 2016 թ. Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած լինելու համար: