«Արչին ավագ եղբայր է դառնալու». արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են 2-րդ երեխային

09:32 • 15.02.21

Արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային, զույգի ներկայացուցչին հղումով գրում է CNN-ը։

«Մենք կարող ենք հաստատել, որ Արչին ավագ եղբայր է դառնալու։ Դուքսն ու դքսուհին չափազանց ուրախ են»,- հատնել է ներկայացուցիչը։

Սասեքսի դուսքի և դքսուհու հայտարարությունն ուղեկցվում է սևուսպիտակ լուսանկարով, որտեղ զույգն ուրախ ժպտում է միմյանց․ Սասեքսի դքսուհին ակնհայտորեն կլորացած փորիկով է։

Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ Էլիզաբեթ թագուհին, արքայազն Ֆիլիպը, արքայազն Չարլզը և թագավորական ընտանիքի մյուս անդամները «ոգևորված են լուրով» և զույգին ամենայն բարիք են ցանկանում։

Նշվում է, որ երեխայի սեռը դեռևս հայտնի չէ։

37 տարի առաջ միևնույն օրը արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան հայտարարել էին, որ սպասում են իրենց երկրորդ երեխային՝ արքայազն Հարիին:

Image result for archie meghan harryImage result for archie meghan harryImage result for archie christmas card