Հնդկաստանում հարսնացուն չեղյալ է հայտարարել հարսանիքը փեսացուի՝ բազմապատկման աղյուսակը չիմանալու պատճառով
Հնդկաստանում հարսնացուն չեղյալ է հայտարարել հարսանիքը, երբ պարզել է, որ փեսան չի իմացել բազմապատկման աղյուսակը, գրում է Inquirer-ը:
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար մայիսի 1-ին Ութար-Պրադեշ նահանգում: Աղջիկը, կասկածելով երիտասարդի կրթության հարցում, խնդրել է նրան բազմապատկել 1-ից 9 թվերը 2-ով: Այն բանից հետո, երբ փեսան չի կարողացել այդ անել, հարսնացուն հրաժարվել է ամուսնանալ նրա հետ:
«Փեսայի ընտանիքը «մեզ մթության մեջ էր պահում» նրա կրթության առնչությամբ: Գուցե նա նույնիսկ դպրոց չի գնացել»,- ասել է աղջկա զարմիկը՝ հավելելով, որ հպարտ է իր քրոջ արարքով:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ընտանիքները պայմանավորվել են միմյանց վերադարձնել հարսանիքի նախօրեին գնված նվերներն ու զարդերը:










