Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կոչ են անում միջազգային հանրությանը չճանաչել Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները

03:58 • 26.05.21

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան կոչ են անում միջազգային հանրությամբ չճանաչել Սիրիայում մայիսի 26-ին անցվացվելիք նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի հաղորդագրությանը:

Նշված երկրները համոզված են, որ անհրաժեշտ է տապալել Բաշար Ասադի ռեժիմի կողմից լեգիտիմություն ձեռք բերելու փորձը, որն արվում է «առանց մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու և սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված գործընթացին մասնակցելու»:

«Այս ընտրություները ո՛չ արդար են լինելու, ո՛չ էլ՝ ազատ, և չեն նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը: Մենք պաշտպանում ենք սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմադիրների այն տեսակետը, ըստ որի՝ ընտրական գործընթացը լեգիըիմ չէ»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությանը միացած երկրների կարծիքով՝ ընտրությունների անցկացումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևին, ըստ որի՝ ազատ և արդար ընտրությունները Սիրիայում պետք է անցկացվեն ՄԱԿ-ի դիտարկման պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, և որ դրանց պետք է մասնակցեն ներքին տեղահանված անձինք, փախստականները, Սփյուռքի ներկայացուցիչները: