«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում և երթը՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

19:40 • 24.06.22

Այսօր, հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ելույթներ ունեցան բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ուսանողուհի Արեգ Մանուկյանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արամ Վարդեւանյանը, Աննա Մկրտչյանը:

Նիկոլն ամեն երեք ամիսը մեկ ինչ-որ ֆելիետոն էր կարդում, և դա կոչվում էր փաստեր նոր Հայաստանի մասին, որոնց մի զգալի մասը ծիծաղ էին առաջացնում. հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Հիմա ինքն արդեն էլ խաբել չի կարողանում, բայց փոխարենը կառավարության նիստում ինչ-որ թվեր են հնչեցնում, որոնք լսում ես, զարմանում ես՝ մենք նույն երկրում չէ, նույն մոլորակու՞մ ենք ապրում, թե՞ ոչ»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը անտրամաբանական համարեց նաև աշխպատավարձերի բարձրացման խնդիրը, որը որպես հաղթաթուղթ է գործածում իշխանությունը։

Այսինքն՝ մարդն եկել է իշխանության արդարության ու նաև սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքևի աշխատավարձը չի բարձրանում, վերևինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջև անդունդն է խորանում։ Աղքատները ավելի վատ են սկսում ապրել, իսկ ովքեր լավ էին ապրում, ավելի լավ են սկսում ապրել»,- ընդգծեց նա։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ Արցախում գտնվելու ընթացքում հանդիպել են հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, և փաստ է՝ 2022 թվականի ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի հայտարարությունը, որտեղ ամրագրված են բոլոր կարմիր գծերը, Արցախի ամբողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն է։ Բոլորը միասնական են ու միակամ այն հարցում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Հնչեցված այն դիրքորոշումներին ի պատասխան, ըստ որոնց, իբրև, Արցախում կա այլ դիրքորոշում, պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչը փոխանցել են մեզ․

Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Նս ասաց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում «Դիմադրություն» շարժման համակարգող խորհուրդներ ձեւավորվել նաեւ Արցախում։

Այնուհետեւ նա հանրահավաքի մասնակիցներին հրավիրեց երթի: Մասնակիցնեերը Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք:

 «Համոզված եմ, որ բոլորդ եք լսել մի քանի օր առաջ հրապարակված հերթական խայտառակ ձայնագրությունը։ Ուրեմն, պայթեց հերթական փուչիկը։ Ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի փուչիը։ Հատկանշական է, որ այդքանից հետո, այդ խոսքերի հեղինակը ոչ թե պատժվում է, հեռացվում կամ նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվում, ոչ թե թավշյա խմբակը ներեղություն է խնդրում ՝ իրեն դեռևս հավատացող այն փոքրաթիվ քաղաքացիներից, որոնց հերթական անգամ խաբել են, այլ դադարեցնում են այդ ձայնագրությունը հրապարակած մարդու լիազորությունները։ Ահա սա է թավշյա հեղափոխության և նիկոլական իշխանության կեղծ, դեմագոգիկ և սուտ էության իրական դեմքը»,- ԲԴԽ շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Գագիկ Ջհանգիրյա՛ն, ամոթ է, տարիքդ առած մարդ ես: Ավելի պատվաբեր կլիներ, եթե հրաժարականդ գրերիր», – ասաց նա:

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում և երթը՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)