Երևանում ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com

12:10 • 26.08.22

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վերարտադրողական ատողջության ,պերինատոլոգիայի , մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (խմբ.) ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Վերարտադրողական ատողջության ,պերինատոլոգիայի , մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: