Խորհրդարան չվերադառնալու վերաբերյալ «Պատիվ ունեմ»–ի որոշումն ուժի մեջ է, «Հայաստան» խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ

13:46 • 08.09.22

Սեպտեմբերի 12-15-ը կմեկնարկի ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը։ Tert.am-ը զրույցել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու արդյոք ունե՞ն որոշում ԱԺ նիստերին ներկայանալու հետ կապված, թե՞ ոչ։

«Խորհրդարան չգնալու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ դեռ մայիս ամսին կայացրած որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- այս մասին Tert.am-ին փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ եթե նախորդ որոշումից հետո որևէ իրողություն փոխվի, հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, ապա պատգամավոր Վահե Հակոբյանը  Tert.am-ին փոխանցեց, որ այդ հարցով վաղը խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ։