Զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուրից» բերման են ենթարկվել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողները։ Ակցիայի մասնակից ծնողներին ոստիկանությունը բերման է ենթարկել. բերման ենթարկված ծնողների թիվը հասնում է 30֊ի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված», - ասաց նա:











