Ընկերներիս հետ․ Սերժ Սարգսյանի էջում լուսանկար է հրապարակվել Արցախի նախկին նախագահների ու Պարգև Սրբազանի հետ

13:45 • 12.11.22

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ինստագրամյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որն արվել է Արցախում։ Լուսանկարում Արցախի նախկին նախագահներն են՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանը։

 «Ընկերներիս հետ»․ մակագրված է լուսանկարը, թե երբ է արվել լուսանկարը, չի նշվում։