Google-ը 400 միլիոն դոլար կվճարի օգտատերերի գտնվելու վայրին ապօրինի հետևելու համար

22:12 • 14.11.22

Google-ը համաձայնել է վճարել մոտ 400 միլիոն դոլար՝  ԱՄՆ մի քանի նահանգի կողմից ներկայացված հայցը կարգավորելու համար։ Տեխնոլոգիական հսկային մեղադրում են օգտատերերի գտնվելու վայրին ապօրինի հետևելու համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նախկինում ԱՄՆ 40 նահանգ դատի էին տվել Google-ին՝ մեղադրելով ընկերությանը գտնվելու վայրը հետևելու և օգտատերերի գաղտնիությունը խախտելու մեջ։