Ադրբեջանի սադրանքները շարունակվում են, կարծում եմ` առաջիկայում էլ կլինեն, որևէ զարմանալու բան չկա․ ՔՊ-ական պատգամավոր
Ադրբեջանական զինուժի կողմից սադրանքները շարունակվում են, որևէ զարմանալու բան չկա, ինչքան հիշում ենք` անընդհատ այդ սադրանքները եղել են, կարծում եմ` առաջիկայում էլ լինելու են, պետք է պատրաստ լինենք այս ամենին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մեր կողմից բավականին ակտիվ իրականացվում են ինժեներական աշխատանքներ, որոշ հատվածնրում դրանք ավարտվել են։ Առաջնագծում այս պահին կահավորում իրականացնելը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարի հետ, սա պայմանավորված է մեր պաշտպանունակությունը կազմակերպելու և բաձրացնելու հետ։ Մենք պետք է պատրաստ լինենք, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ»,- ասաց Խաչատրյանը։










