Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

23:53 • 14.11.22

Հենրիխ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին. գրում է vaticannews-ը:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր մեկնարկել է  ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։

Մրցաշարը կազմակերպվում է Սուրբ Աթոռի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է  Հռոմի պապը։