Պուտինը տվել է «Սիբիրի ուժ»-ի միջոցով ռուսական գազի՝ Չինաստան մատակարարման մեկնարկը

16:02 • 21.12.22

Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով գործարկել է Իրկուտսկի մարզում գտնվող «Կովիկտա» հանքավայրը և «Սիբիրի ուժը» գազատարի Կովիկտա-Չայանդա հատվածը։

«Սկսե՛ք աշխատանքը»,- ասել է Պուտինը, որից հետո համապատասխան հրամանն ուղարկվել է կառավարման սենյակ։

Արարողությանը ներկա է եղել նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Այդ օբյեկտների գործարկումը կնպաստի Ռուսաստանի Դաշնության արևելյան շրջանների գազամատակարարման զարգացմանը և Չինաստան արտահանման համար արևելյան ճանապարհով ռուսական գազի մատակարարման պարտավորությունների հուսալի կատարմանը: Կ

Կովիկտա-Չայանդա հատվածի երկարությունը 804 կմ է, այն կապում է Կովիկտա դաշտը Յակուտիայում գտնվող Չայանդինսկոյե դաշտի հետ։