Ռուսաստանը շարունակելու է միջուկային տիադայի զարգացումը. սա է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հիմնական երաշխիքը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մոտ ապագայում մարտական հերթապահության կդրվեն «Սարմատ» միջմայրցամաքային հրթիռները։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Ռուսաստանը շարունակելու է պահպանել և կատարելագործել միջուկային տիադայի մարտական պատրաստությունը. սա է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ռազմավարական պարիտետի և ընդհանուր առմամբ աշխարհում ուժերի հավասարակշռության պահպանման հիմնական երաշխիքը», - ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերի ֆինանսավորման սահմանափակումներ չկան: Պետության ղեկավարը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ասել է, որոր երկիրը բանակին տալիս է «այն ամենն, ինչ նրանք խնդրում են»։
«Մեր զինծառայողները պետք է ունենան ամեն ինչ ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ զենք, գիշերային տեսողության սարքեր, ռազմի դաշտում չեն կարող լինել մանրուքներ, առաջին բուժօգնության պարագաներ, համազգեստ, կոշիկներ. ամեն ինչ պետք է լինի բարձր մակարդակի, ժամանակակից և հուսալի», - ասել է նա:










