Հաջորդ տարին շրջադարձային կլինի. Զելենսկու ելույթն ԱՄՆ Կոնգրեսում (լուսանկարներ, տեսանյութ)

13:26 • 22.12.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսոմ իր ելույթում հայտարարել է, որ «ռուսական բռնապետությունը կորցրել է վերահսկողությունն Ուկրաինայի նկատմամբ»՝ ևս մեկ անգամ կոչ անելով ԱՄՆ-ին և դաշնակից երկրներին միասնական լինել՝ ի պաշտպանություն իր երկրի:

«Ռուսական բռնապետությունը կերցրել է վերահսկողությունը մեր նկատմամբ. Ուկրաինան ողջ և առողջ է»,- ամբիոնից հայտարարել է նախագահը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Զելենսկին արժանացել է կոնգրեսականների ծափահարություններին. բայցի այդ, նրանց դահլիճ են բերել Ուկրաինայի դրոշը:

Ելույթի ավարտին Զելենսկին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է նվիրել ուկրաինական մարտական դրոշը, որը նա ստացել էր առաջնագծում Բախմուտ այցելության ժամանակ։

«Նրանք ինձ խնդրեցին այս դրոշը բերել ձեզ, ԱՄՆ Կոնգրեսին, Ներկայացուցիչների պալատի անդամներին և սենատորներին, որոնց որոշումները կարող են փրկել միլիոնավոր մարդկանց», - ասել է Զելենսկին:

«Մեր երկու ազգերը դաշնակիցներ են այս ճակատամարտում, և հաջորդ տարին շրջադարձային կլինի, ես դա գիտեմ», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Խոսելով ԱՄՆ-ի ֆինանսական գնության մասին՝ Զելենսկին ընդգծել է.«Ձեր փողերը բարեգործություն չեն։ Դա ներդրում է համաշխարհային անվտանգության և ժողովրդավարության մեջ, որը մենք վարում ենք ամենապատասխանատու ձևով: Դուք կարող եք արագացնել մեր հաղթանակը»:The wartime leader entered the cavernous chamber to the sound of bipartisan applause from all but a few lawmakersPelso also presented Zelensky with a U.S. flag that flew over the Capitol. His came from the front lines in BakhmutHis trip came during Hanukkah, although Zelensky, who is Jewish, also noted that Christmastime was approaching. 'I thank every American family,' he saidThe speech to a joint meeting was hastily arranged and only announced TuesdayHe also gave an extended greeting to House Appropriations Chairwoman Rose DeLauro