Նեթանյահուին հաջողվել է Իսրայելի նոր կառավարություն ձևավորել

10:14 • 22.12.22

«Լիկուդ» կուսակցության ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին։ Նոր կառավարությունում, ըստ լրատվամիջոցների, կընդգրկվեն աջ պահպանողական դաշինքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը:

«Շնորհիվ այն հսկայական հանրային աջակցության, որը մենք ստացանք վերջին ընտրություններում, ես կարողացա ձևավորել կառավարություն, որը կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների», - գրել է Նեթանյահուն Twitter-ում:

Նոր կառավարության ձևավորման ընթացքում Բենիամին Նեթանյահուն բախվել է մի շարք դժվարությունների, որոնք պայմանավորված էին ինչպես արևմտյան գործընկերների՝ չափազանց աջակողմյան կաբինետի հետ գործ ունենալու չցանկությամբ, այնպես էլ աջ պահպանողական բլոկի ներսում հակասություններով: