Շոտլանդիայում թույլատրել են իրավաբանորեն փոխել սեռը 16 տարեկանում

22:36 • 22.12.22

Շոտլանդիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս իրավաբանորեն փոխել սեռը 16 տարեկանում, հաղորդում է Sky News-ը:

Շոտլանդիայի խորհրդարանում երկու օր տևած քննարկումներից հետո վիճահարույց գենդերային ճանաչման բարեփոխումների օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 39 դեմ ձայներով:

Օրինագծով առաջարկվում է նվազեցնել փաստաթղթերում սեռը փոխելու տարիքը՝ 18-ից 16 տարեկան։

Բացի այդ, այն անձից, ով ցանկանում է ստանալ «ձեռքբերովի սեռի» օրինական ճանաչման վկայական, այլևս չի պահանջվում ունենալ գենդերային դիսֆորիայի հաստատված ախտորոշում։