ԱՄՆ Սենատը հավանություն է տվել գրեթե 1,7 տրիլիոն դոլարի բյուջեի նախագծին` Կիևին տրամադրվող օգնության փաթեթով

23:36 • 22.12.22

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2023 ֆինանսական տարվա մոտ 1,7 տրիլիոն դոլարի բյուջեի նախագծին, որը նախատեսում է 44,9 միլիարդ դոլար հատկացնել Կիևին օգնելու համար։

Այս բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսերն ավելի մեծ կլինեն, քան 2022 թվականին, երբ այս ցուցանիշը սահմանվել էր 1,52 տրիլիոն դոլար։ Միջոցների մեծ մասը՝ 858 մլրդ դոլար, կուղղվի պաշտպանությանը, իսկ 722,5 մլրդ դոլարը հատկացվելու է ոչ պաշտպանական ծախսերին։

Վաշինգտոնը մտադիր է 44,9 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին շտապ օգնության համար։