ՌԴ ԱԳՆ-ն Հունաստանին նախազգուշացրել է Ուկրաինային С-300-ների փոխանցման հետևանքների մասին

17:04 • 22.12.22

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկյան Patriot համակարգերը ստանալու դիմաց Հունաստանի կողմից Ուկրաինային ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ քննարկումները։

Զախարովան նշել է, որ դա խախտում է Մոսկվայի և Աթենքի պայմանավորվածությունները, և որ Ուկրաինա ուղարկված ամբողջ զինտեխնիկան ռուս զինվորականների կողմից դիտարկվելու է որպես օրինական թիրախ։

«Խոսքը 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռուս-հունական ռազմատեխնիկական համագործակցության և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի ռազմական արտադրանքի մատակարարման մասին ռուս-հունական միջկառավարական համաձայնագրի դրույթների կոպիտ խախտման մասին է, որը միանշանակ արգելում է Հունաստանին մեր կողմից մատակարարված ռազմական սարքավորումների վերաարտահանումը  որոնք երրորդ կողմին՝ առանց Ռուսաստանի համաձայնության: Պայմանագրային պարտավորությունների խախտումն անխուսափելիորեն կունենա հետևանքներ, էլ չեմ խոսում ՀՕՊ ոլորտում Հունաստանի պաշտպանունակության առկա թուլացման մասին»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։