Մեկնարկել է տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը․ 5 օր շարունակ «Big Christmas market with Coca-Cola»-ն բաց կլինի հաճախորդների համար

18:55 • 23.12.22

Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը՝ «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառը։  Դեկտեմբերի 23-27-ը  250-ից ավելի հայկական ընկերություն՝  ամանորից առաջ հատուկ առաջարկներով ներկայացնելու է ամենատարբեր արտադրանքներ՝ ձեռագործից իրերից մինչև խնամքի միջոցներ, նվերներից մինչև ամանորյա տոնական սեղանի բաղադրիչներ։

 «Big Christmas market with Coca-Cola»-ն տալիս է բացառիկ հնարավորություն ձեռք բերելու ամանորյա սեղանի համար ամեն ինչ՝ հատուկ առաջարկներով: Ինչպես նաև ձեռք բերել նվերներ՝ բոլոր հարազատների համար՝ հատուկ առաջարկներով և մեծ զեղչերով: Ապահովված է ամանորյա տրամադրությունն ու երեխաների համար հետաքրքիր ժամանցը:

Ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Ներկայացված ընկերությունների ճնշող մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:

Ամանորյա ամենամեծ ցուցահանդես վաճառքը կյանքի է կոչվել առաջին հերթին գլխավոր հովանավորների և գործընկերների շնորհիվ։ «Coca-Cola»-ն, «Orig Inn»-ը, «Galaxy Group of Companies»-ը և  «Idplus»-ը  «Big Christmas market»-ի կողքին էին այս ողջ ընթացում։ Նախորդ տարվա արդունավետ փորձը և նոր մոտեցումները ճանապարհ կարող են բացել հարթակում ներկայացող ինչպես հին, այնպես էլ նոր ընկերությունների համար։ «Big Christmas Market with Coca-Cola» -ի բացմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ովքեր կարևրեցին ցուցահանդես-տոնավաճառի դերը Հայաստանի տնտեսությանն մեջ՝ բարի ընացք մաղթելով միջոցառմանը։
 
Ամանորյա ամենամեծ ցուցահանդեսը նաև սոցիալական բաղադրիչ ունի, բարեգործական հիմնադրմում կվաճառեն ձեռագործ իրեր, իսկ սահմանամերձ երեխաների համար տեղադրված կլինի նվերների արկղ։

Մուտքն ազատ է իսկ Հանրապետության հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝ յուրաքանչյուր կլոր ժամը մեկ: