Իրանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանին զենքի մատակարարումները. «Մոսադ»-ի տնօրեն

13:19 • 23.12.22

Իրանը ձգտում է ընդլայնել Ռուսաստան առաջադեմ սպառազինությունների մատակարարումը։ Այս մասին զգուշացրել է իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի տնօրեն Դեյվիդ Բարնեան, գրում է dw.com-ը:

«Մենք զգուշացնում ենք Իրանի ապագա մտադրությունների մասին, որոնք նրանք (Իրանի իշխանությունները) փորձում են գաղտնի պահել. այն է՝ խորացնել և մեծացնել Ռուսաստան առաջադեմ սպառազինությունների մատակարարումը, ընդլայնել ուրանի հարստացման նախագիծը և ակտիվացնել հարձակումները տարածաշրջանի (Իսրայելի համար) բարեկամական մուսուլմանական երկրների նկատմամբ»,- ասել է Բարնեան։

«Մոսադ»-ի ղեկավարի գնահատականը հնչել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Թեհրանի և Մոսկվայի միջև «լիարժեք պաշտպանական գործընկերության» հնարավորության վերաբերյալ:

Նոյեմբերին Թեհրանը խոստովանել է, որ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է ուղարկել Ռուսաստան, բայց միևնույն ժամանակ հայտարարել է, որ դրանք մատակարարվել են մինչև Ուկրաինայում պատերազմի սկսվելը։